1974-ին Ֆրանսիայում բացվել է Շարլ Դը-Գոլ օդանավակայանը, Գերմանիայում շահագործման են հանձնում Վոլսվագեն Գոլֆը, շվեդական ԱԲԲԱ խումբը հաղթում է Բրիտանիայում տեղի ունեցած Եվրատեսիլում։
Իսկ նույն թվականին, ոչ 1874-ին, ոչ 15-րդ դարում, այլ 1974-ին՝ այսօրվանից 45 տարի առաջ Թուրքիայում կենդանի թաղում են Հյուսիսային Կիպրոսում բանտարկված բազմաթիվ մարդկանց։ Նրանց բանտարկել են Կիպրոսում օկուպացիայի օրերին, տեղափոխել Ադանա ու կենդանի թաղել գետի ափին՝ ձեռքերը կապելով ու փամփուշտները խնայելով։ Ու արել է դա ոչ միջնադարյան օղուզ բաշիբուզուկները, ոչ Գվինեայի հնդկացի-մարդակերները, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանակը։
Թաղում են գետի ափին, որ հետագայում ջուրը մարդմինները քիչ-քիչ տանի ու տեղում որևէ հետք չմնա։ Նշվում է նաև այլ եղբայրական գերեզմանների մասին հենց Հյուսիսային Կիպրոսի տարածքում։
Kutlu Adali անունով թուրք լրագրող, ով հետաքննում էր այս թեման, ինքնաձիքից գնդակահարվել է իր տան առաջ 1996 թվականին։ Մեղադրանքներ են հնչել Բոզքուրդ կազմակերպության հասցեին, բայց այդպես էլ սպանողներին չեն գտել։
Այժմ հետաքննությունը վարում է կիպրական անհետ կորածների հարցերով զբաղվող կազմակերպություն։ Պնդում են, որ խնդիրը նրանում է, որ մարդիկ վախենում են իրենց անվտանգության համար ու թեման բացել ամբողջությամբ չի հաջողվում։
Սեդրակ Մկրտչյանի էջից: