07:43
Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների «ինքնախոստովանական» բացահայտումներից

Քյազըմ Կարաբեքիր, Թուրքիայի Արևելյան ռազմաճակատի զորքերի գլխավոր հրամանատար. «Չլիներ ռուսների ռազմական օգնությունը՝ դյուրին չէր լինի 1920 թ. աշնանը ծնկի բերել նախ հայերին, հաջորդ տարիներին էլ՝ հույներին։ Հայաստանն Անկարայի ու Մոսկվայի թշնամին էր, եւ որպես պետություն պետք է վերանար… Դաշնակից ռուսներն ըմբռնումով էին մոտենում Հայաստանի վրա հարձակվելու մեր մտադրությանը»։

Խորհրդային Ռուսաստանում քեմալական Թուրքիայի առաջին դեսպան Ալի Ֆուադ Ջեբեսոյի վկայությամբ, 1921 թ. փետրվարի վերջին թուրքական պատվիրակության հետ հերթական գաղտնի հանդիպման ժամանակ Ստալինն ասել էր. «Հայաստանի հարցը ինքներդ լուծել եք, եթե դրա հետ կապված ինչ որ չլուծված բան է դեռ մնացել՝ դա ևս լուծեք, սակայն տեղյակ փահեք մեզ վերջնական ժամկետների մասին»:


Բեքիր Սամի Բեյ, 1920-1921 թթ. Անկարայի կառավարության արտաքին գործերի առաջին նախարար. «Լենինը գտանք սիրալիր եւ սրտաբաց անձնաւորութիւն մը: Թուրքերու եւ իսլամութեան նկատմամբ բարեացակամ է։ Ըսաւ, որ մեզի համար նպաստաւոր կարգադրութիւն պիտի ըլլայ»:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից:

 

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս