Հարկային օրենսգրքի և Կառավարության կառուցվածքի նախագծերի շուրջ իրերի դասավորությունը ես հետևյալ կերպ եմ տեսնում:
Եթե Ազգային Ժողովը ընդունում է դրանք այն տեսքով ինչ ներկայացվել է Կառավարության կողմից, ապա երկարատև ժամանակով հետաձգվում են համակարգային փոփոխությունները և ինչ-որ պահի հանրային հատվածում հայտնվում ենք կառավարման ճգնաժամի առաջ: Այն պարզ պատճառով, որ այս նախագծերի որակը մեկ անգամ ևս եկան հավաստելու, որ պետական մեքենան ներկա մարդկային ռեսուրսներով և կարողություններով ի վիճակի չէ իր առաջ դրված խնդիրներին որակյալ լուծումներ տալ:
Եթե Ազգային Ժողովը չի ընդունում այս օրինագծերը, դրանք հետ են գնում Կառավարություն և Փաշինյանը ստիպված է լինում Կառավարման մեքենայում կառավարման տրամաբանության փոփոխություններ իրականացնել, նախքան նախագծերի նոր տարբերակներ ԱԺ ներկայացնելը: Իհարկե սա պետք է զուգորդվի նաև մի խումբ մարդկանց հրաժարականներ ընդունելու տեսքով:
Այս տարբերակը իհարկե Փաշինյանին դուրը չի գա, սակայն սա միակ տարբերակն է, որ նրան կստիպի փտած պետական մեքենան կարգի բերել, ավելի խորքային փոփոխություններ սկսելու համար:
Առանց սրա, ինչպես արդեն նշեցի վերևում, Կառավարությունը իր ծրագրերում հաջողություններ չի գրանցելու: Ուստի, այս օրինագծերի ընդունմամբ Իմ քայլը ոչ թե կսատարի Փաշինյանին այլ սկիզբ կդնի Կառավարության և իրենց ուժի անհաջողությունների շարանին:
Նաև այս տարբերակի դեպքում մասնագիտական հանրությունը, այդ թվում ես, պատրաստակամություն կհայտնենք ներգրավվելու (լոկ պաշտոններ ստանձնելու մասին չէ խոսքը) պետական մեքենան վերականգնելու գործին: Միայն այս դեպքում անկախ մասնագիտական հանրության և Կառավարության, ավելի ճիշտ կառավարող քաղաքական ուժի միջև ուրվագծված անջրպետը չի խորանա:
Եթե ամեն դեպքում առաջին տարբերակը գործի դրվի, այս անջրպետը անդառնալի խորանալու է և ես ասում եմ, որ մենք արդեն գնալու ենք այլ ճանապարհով: Ես ինքս ստվերային գործընթացների` կնշանակի քաղաքական փոփոխությունների օրակարգի և դա սպասարկող ցանցի ձևավորման:
Եվ վերջապես, առաջին տարբերակի դեպքում շահողներ չեն լինելու, իսկ երկրորդի դեպքում շահելու է պետությունը` մեր բոլորիս խնայված ժամանակի, մեր միմյանց հետ համագործակցության և մեր ջանքերի համադրման շնորհիվ: