Այդքան խոսում էիք անմիջական ժողովրդավարության մասին։
Տեղական հանրաքվե կազմակերպեք Երևան քաղաքում և երևանցիների կամքը պարզեք՝ ցանկանու՞մ են, որ Օպերայի շրջակայքում սրճարաններ լինեն, թե ոչ։ Եթե պարզվի՝ չեն ցանկանում, ապա պահպանելով սեփականության իրավունքի հիմնարար երաշխիքները, կենսագործեք հանրաքվեի արդյունքները։ Եթե ցանկանում են, ապա ողջամիտ, արդարացի պայմաններով վերակնքեք վարձակալության պայմանագրերը։
Այդքան բան։