Գագիկ Ծառուկյանը միշտ իր խոսքը գործով է ապացուցել. Աբովյանի բնակելի թաղամասի աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են
Ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ մեր լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունն ուղղակիորեն զուրկ է լրագրողական էթիկա հասկացողությունից և հանուն ինչ-որ քանակության լայքի պատրաստ են հրապարակել ցանկացած անհեթեթություն։ Այսօր ականատեղ եղա նման մի երևույթի ՝ mamul.am լրատվական կայքը հոդված էր հրապարակել, իբրև Աբովյանում երիտասարդ ընտանիքների համար կառուցվող թաղամասի շինարարական աշխատանքները կասեցվել են և ապագան անորոշ է։ Ծանոթ լինելով վերը նշված կայքի վարած քաղաքականությանը կասկածանքով վերաբերվեցի նմանատիպ տեղեկությանը և խղճիս հանգստության համար ցանկացա ինչ-որ չափով տեղեկանալ , թե ինչքանով է հավաստի այս ամենը։ Ինձ համար ամենևին էլ անակնկալ չէի լինի, որ նյութը չհամապատասխաներ իրականությանը, ինչը և պարզվեց։ Փաստորեն շինարարական աշխատանքները բավականին ինտենսիվ հունով առաջ են գնում և խոչընդոտի մասին խոսք անգամ չի կարող գնալ։
Նմանատիպ ապատեղեկատվություն հրապարակելն ըստ իս առնվազն անբարոյականություն է, քանզի բոլորս էլ բազմիցս ականատես ենք եղել, որ Գագիկ Ծառուկյանը այսքան տարիների ընթացքում իր ասածն օդում չի թողել և հասցրել է իր վերջնակետին։ Ողղակի ցավալի է, որ լրատվական կայքը իրեն թույլ է տալիս վարել ապատեղեկատվական քաղաքականություն և խեղաթյուրել ՀՀ քաղաքացու գիտակցությունը։
Հ. Գ․ Իմիջայլոց կայքը հոդվածի ամենավերջում փոքր և կարմիր տառերով նշել է «Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ», ինչը բնականաբար ծիծաղ առաջացրեց, քանզի եթե դուք էլ գիտեք, որ այդ ամենը պաշտոնական չէ , այդ դեպքում ի՞նչ բարոյական իրավունք եք ձեզ վերապահում նմանատիպ սուտը հրապարակե՞լ։