Մեկդ Նիկոլին ասեք, որ այդ խաղաղասեր ադրբեջանցիք 1992-ին` իմ ծննդյան 11-ամյակի հաջորդ օրը, սպանեցին հորս, նույն խաղաղասերները սպանեցին հորս ընկերներին` Ռաֆկային ու Արմենին: Նույն խաղաղասերները 90-ականներին սպանել են մեր բակի 16 տարեկան Էդոjին, 17 տարեկան Սասունին, 17 տարեկան միայնակ որդի Նաիրիկին, իսկ Ապրիլյան պատերազմում` իմ հետ մեծացած Մարատին, ու այդպես ամեն բակից...
ՀԳ. Չնայած Նիկոլը որտեղի՞ց իմանա՝ ազերներն ովքեր են: 1993-ին, երբ ինքը 18 տարեկան էր, և այդ ժամանակ մեզ կոտորում էին նույն այդ խաղաղասերները, նա «օրենքով» ազատվում էր ծառայությունից: