ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում ծխախոտի գնի բարձրացումից միակ բանը, որը կլինի, դա ծխախոտային ինդուստրիան ծնկի բերելն ու ազգային զանգվածային կերպով թութունի վրա նստեցնելը կլինի՝ համեմված մեծ «սև» շուկայով։ Չմոռանամ նշել՝ մի բան էլ կլինի. էականորեն կկրճատվեն ՀՆԱ-ն ու բյուջետային մուտքերը, իսկ գործազրկությունն ահա էականորեն կավելանա։ Դե իսկ թութուն ծխողները որքա՞ն առողջ կլինեն, դա արդեն թողնում եմ ձեր դատին»։