Արսեն Թորոսյանն արդեն գործուն քայլեր է անում վարչապետ դառնալու համար: Դրա ապացույցն է այն, որ վերջինս ուղղաթիռ պատվիրեց և բերեց առողջապահության նախարարության համար, և սա այն դեպքում, երբ ՊՆ-ի համար ուղղաթիռ բերելը մի քանի անգամ երկար է տևում, սակայն Արսենը ոչ միայն արագ բերեց այն, այլ նաև մեծ շուքով ուղևորվեց Արցախ, վարչապետի կեցվածքով շրջեց, խնդիրներ լուծեց ոտի վրա, ապա վերադարձավ և նորից մեծ աղմուկով տեղեկացրեց այն ծրագրերի մասին, որոնք վաղուց կային, սակայն դա վերագրեց իրեն՝ որպես իր ձեռքբերում: Ապա վերջինս մի հատ փորձեց ձգել խոշոր կապիտալի ականջները․ դե, առողջությունն ամենակարևորն է, դրա անվան տակ ամեն ինչ կարող է սղացնել: Կարող է արգելել ծխելը, խմելը, շաքար ուտելը։ Շատ ջղայնանա՝ շնչելն էլ կարգելի․ ածխաթթու գազ է արտադրվում, վնաս է...)))) Փաստացի, ամեն ձև ցույց է տալիս, որ խոշոր կապիտալը պետք է հենց իր հետ լավ լինի, այլ ոչ թե ՊԵԿ-ի, ֆիննախի, վարչապետի, չէ՞ որ ինքն է այն մարդը, ով կարող է օգտակար կամ վնասակար համարել այս կամ այն ապրանքը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է մարդկանց տարբեր բացատրություններ տալով, Արսենն այս կերպ իր կողմն է քաշում խոշոր կապիտալին, նաև շատ չնեղացնելու համար իր կերած բողկերի մի մասն էլ ջարդում Աննա Հակոբյանի գլխին, թե բա՝ հիմնադրամին փող չեն տալիս, դրա համար են ստիպում, որ ես ձեզ նեղեմ, մարդասպան ասեմ, ծխախոտային ընկերություններ, բայց եթե ես վարչապետ դառնամ...