Ինչ է իրենից ներկայացնում հավելվածը, որն իբր ստիպում է երեխաներին ու դեռահասներին ինքնասպանություն գործել։ Մասնավորապես, պատասխաններ ենք տալիս հարցերին, թե ով է Momo–ն, ինչպես է նա ազդում երեխաների հոգական աշխարհի վրա, դրա պատճառով սուիցիդի քանի դեպքեր են գրանցվել, ով է կանգնած այդ ամենի հետևում և ինչու ծնողները չպետք է խուճապի մատնվեն։
Արդեն մի շաբաթ է` մտացածին «Մոմո Չելենջի» շուրջ աղմուկը չի դադարում։ Դրանում անհայտ անձինք WhatsApp հավելվածի միջոցով կապվում են երեխաների ու դեռահասների հետ և ստիպում կատարել առաջադրանքներ, որոնք վտանգավոր են նրանց առողջության և կյանքի համար։ Դեղին մամուլին էլ առիթ է պետք. համեմատելով գոյություն չունեցող չելենջը «Կապույտ կետի» հետ, խոսում են ոստիկանական հետաքննությունների մասին, որոնք երբեք չեք եղել։ Ընդհանուր առմամբ, եթե լսել նրանց, մարդկությունը շուտով կվերանա սուիցիդների զանգվածային համաճարակի պատճառով։
Լուսանկարի սարսափեցնող դեմքը, որը հրապարակում են «Մոմո Չելենջի» մասին պատմող գրառումների հետ, ի սկզբանե չեն կոչել Մոմո։ Համենայն դեպս քանդակի հեղինակ Կեսյուկե Ասավան այն անվանում է «Մայր թռչուն» և կապում ճապոնական ֆոլկլորի կերպարի հետ, որը հայտնի է որպես ուբումե։
Նրա լուսանկարները սոցիալական ցանցերում առաջին անգամ հայտնվել են դեռ 2016թ.–ին Ֆրանսիայում, Գերմանիայում և Իսպանիայում։ Իսպանիայից զարհուրելի նկարները հասել են Լատինական Ամերիկայի երկրներ, որից հետո մարդիկ սկսել են ինտերնետային առասպելաբանությունը։