02:59
«Լավ են անում, որ Սարգսյանի հրաժարականի օրը` ապրիլի 23-ը, ուզում են հռչակել քաղաքացու օր…»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ են անում, որ Սարգսյանի հրաժարականի օրը` ապրիլի 23-ը, ուզում են հռչակել քաղաքացու օր: Քանի որ Հայաստանում քաղաքացի գրեթե չկա, այս քայլը կարող է լավ քարոզչական գործիք լինել:

Սրանից զատ կարելի է նաև հատուկ օրեր նախատեսել` քաղաքացուն բնորոշող հատկությունների համար:

Օրինակ` մի օր կարելի է հռչակել պատասխանատվության օր, կամ հակառակը՝ բեզատչոտնիկի օր, որ էդ օրը բոլորը հիշեն` ինչ անբարոյական ու հակապետական բան է բեզատչյոտնիկ լինելը:

Ասենք, օրինակ, հունիսի 1-ը կարա լինի հենց էդ «բեզատչոտնիկի» օրը: Առավոտը զարթնենք, ժողընտիր վարչապետին շնորհավորենք ու ծաղկեպսակ դնենք` չիրականացված խոստումների, տարածված ստերի, զրպարտությունների ու մուտիլովկեքի հուշարձանին: Արձանի անունն էլ դնեք՝ «վարձով խմբագիրը»:

Ընդ որում, լավ կլինի էդ արձանի փողն էլ հենց ԱՄՆ դեսպանատունը տա: Էդքան տարի պահել են, մի արձանի եղածն ինչ ա»:

 

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս