Նմանատիպ հայտարարությամբ սպորտի փոխնախարարը վատ դրության մեջ է դնում ինքն իրեն
Բռնցքամարտի շուրջ տարածված սկանդալի մասին կարծում եմ բոլորս ենք լսել, երբ ԱԻԲԱ-ն պաշտոնական նամակ հղեց ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանին և պահանջեց կազմակերպել նոր նախագահի ընտրություններ, քանզի օգոստոսի 2-ին կայացած ընտրությունները տեղի են ունեցել բազում խախտումներով:
Լրատվամիջոցները արդեն բազում անգամ անրադարձել են այս ամենին և ինձ համար ուղղակի անհասկանալի է սպորտի փոխնախարար Լոռեցյանի հայտարարությունն առ այն, իբրև նա տեղյակ չի եղել և ոչ մի նամակի մասին տեղեկության չի տիրապետում:
Պրն. Փոխնախարար ես իհարկե հասկանում եմ, որ դուք հիմա գտնվում եք երջանկության յոթերորդ երկնքում, որ մամուլում վերջ ի վերջո սկսել է շրջանառվել Ձեր անունը, բայց ցանկանում եմ տեղեկացնել, որ նմանատիպ հայտարարությամբ Դուք միայն և միայն վարկաբեկել եք ինքներդ Ձեզ: Միթե՞ այս 2 ամսվա ընթացքում դուք չէիք կարող ծանոթանալ այդ կես էջանոց նամակի հետ, ի վերջո դիմեիք ՀԱՕԿ կարծում եմ մեծ սիրով ձեզ էլ կփոխանցեին, թեպետ դիմելու կարիքն էլ չկար բավարար էր միայն մտնել ֆեյսբուք սոցիալական ցանց, սպորտային կայքեր որտեղ ուղղակի ողողված է այդ նամակը: Անգամ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է հրապարակել այդ նամակը դեռ դեկտեմբեր ամսին:
Այն, որ Արթուր Գևորգյանը դողալով թաքցնում է այդ նամակի գոյությունը հասկանալի է, բայց թե սպորտի փոխնախարարն ինչի՞ է իրեն դնում անտեղյակի տեղ ՝ «աբսուրդ» է:
Կամ առհասարակ սպորտի փոխնախարարը իրեն բաշխված ոլորտները կարգավորել է,որ հիմա էլ բռնցքամարտի հարցերում է փորձում միջամտել և վատ դրության մեջ է հայտնվում, իր անտեղյակության պատճառով:Դրա համար են ասում էլի, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի:
Ինչևէ, հույս ունեմ որ Արթուրի պատճառով այս սկանդալը շուտով կմարի և մենք կունենանք ֆեդերացիա, որն առաջնային կմտածի բռնցքամարտի, այլ ոչ թե սեփական գրպանի մասին: