09:22
«Այս մարդը մեր երկրի վարչապետն է։ Այն, ինչ դուք տեսնում եք ներկայացված տեսանյութում, իր ամենասիրելի զբաղմունքն է». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այս մարդը մեր երկրի վարչապետն է։ Այն, ինչ դուք տեսնում եք ներկայացված տեսանյութում, իր ամենասիրելի զբաղմունքն է։ Այն գործը, որն ինքը ամենալավն է անում՝ հավաքել մարդկանց ու զվարճացնել։ Առանց օրակարգի, առանց լուրջ ասելիքի, առանց իրական գործի… Զվարճացնել ու հետո աչք չկտրել Facebook-ից, հաշվել լայքերը, կարդալ մեկնաբանությունները ու հրճվել։ Ոչ թե ուրախանալ կամ գոհանալ, այլ հենց հրճվել։

P.S. Վաղը թող ոչ ոք չկանգնի ու ասի, թե Կառավարությունը կարևորմ է Սփյուռքի հետ համագործակցությունը։ Տեսնում ենք, թե ոնց է կարևորում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս