ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իրֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական ԶԼՄ-ներում ադրբեջանական աղբյուրներին հղում անելով լուրեր տարածելուն․
«Կարծում էի՝ պարտադիր չէ այլևս լրատվամիջոցներին հիշեցնել, որ պետք չէ ադրբեջանական մամուլի անհավասարակշիռ, անտրամաբանական և այլաբնույթ նյութերը բերել մեր դաշտ, դնել ուղիղ խոսքով և այլն: Անկախ ձեր այս կամ այն մոտեցումից և համոզմունքից սխալ է, երբ հակառակորդի խոսքն ու գնահատականը բերում եք մեր դաշտ»: