ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որում ծանուցել է GOVinsider պարբերականին տված իր հարցազրույցի մասին.
«Եթե ցանկանում եք իրականացնել ՈՉ ԲՌՆԻ հեղափոխություն՝ դիմեք Հայաստանին:
GOVinsider պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել եմ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, դրանում քաղաքացիական հասարակության և սոցիալական մեդիայի անքննելի դերի ու մասնակցության կարևորությանը: Իմ գնահատմամբ, Հայաստանում ունենք բարձր կազմակերպվածությամբ և արհեստավարժությամբ քաղաքացիական հասարակություն, որի օգնությամբ ունեցանք այս ձեռքբերումը և որի օգնությամբ կարող ենք լուրջ բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության, կրթության և տնտեսության ոլորտներում»,-գրել է նա: