Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ապօրինությունների մասին ՀՀ ոստիկանության հաղորդագրությանը:
«Նախնական, խիստ նախնական հարցեր, որ առաջանում են ոստիկանության հաղորդագրությունից.
1) ՊՎԾ պետը խոսում էր 800 մլն դրամ չարաշահումից։ Մինչդեռ քրեական գործը հարուցվել է այդ գումարի պակաս, քան 5%-ի մասով։ Մնացածի մասով պնդումները մտացածի՞ն էին։ Ընդամենը այս 3 դրվագնե՞րն էին (ընդ որում, մասնագիտական տեսանկյունից, մեկը մեկից կասկածելի) տասնյակ միլիարդների բյուջե ունեցող կառույցում ձեր «հայտնաբերածը»։
2) Կա՞ արդյոք կապ ԵՊՀ գիտական խորհրդի երեկվա նիստում համալսարանականների դրսևորած արժանապատիվ կեցվածքի և Ոստիկանության հրապարակած հաղորդագրության միջև։
3) Ներկայացվե՞լ են արդյոք բացատրություններ ձեր կողմից «հաստատված» փաստերի կապակցությամբ։ Եթե՝ այո, ապա ինչու՞ դրանք տեղ չեն գտել հաղորդագրությունում։
4) Ու՞ր է անմեղության կանխավարկածը։
Ի դեպ, այս ամենում քաղաքական բաղադրիչ հիմնավորելն ընդամենը 3-րդ կուրսի ուսանողի մակարդակի հարց է։ Շնորհիվ Դավիթ Սանասարյանի»։