«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր առավոտյան հանդիպում ունեցա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Կապիրկինի հետ: Զրույցի ընթացքում ամրագրեցինք, որ այն արդյունավետ փոխգործակցությունը, որի մեկնարկը տրվել է Կառավարության փոփոխությունից հետո, շարունակվելու է նաև խորհրդարանական համագործակցության շրջանակներում:
Մենք նաև վերահաստատեցինք, որ վերջին շրջանում մամուլում տեղ գտած տարաբնույթ բացասական մեկնաբանությունները հայ-ռուսական հարաբերությունների, հայաստանյան գործընթացների հետ կապված, չեն արտացոլում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետը, այլ հանդիսանում են առանձին անհատների մեկնաբանությունը»: