Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ըստ ՊԵԿ-ի՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը նախորդ տարվա համեմատ այս տարի 24.6 %-ով պակաս է հարկ վճարել և այս փաստը ծնում է մի քանի կարևոր հարցադրումներ․

Բա ասում էիք նախկին իշխանությունների ժամանակ խոշոր գործարարները ստվերում էին գործում ու տակից փող էին տալիս իշխանություններին, իսկ Նիկոլի ժամանակ այլևս ստվեր չկա՞ և իշխանություններն էլ տակից փող չե՞ն վերցնում... հիմա ի՞նչ, Սամվել Ալեքսանյանը ստվերից դուրս ա եկել, բայց ավելի քիչ հարկ ա վճարում, քան էն ժամանակ, երբ ստվերո՞ւմ էր, թե՞ Սամվել Ալեքսանյանը երբեք ստվերում չի եղել ու տակից երբևէ փող չի տվել իշխանություններին, ուղղակի ընդդիմադիր Նիկոլը հերթական սուտն էր հորինել և օգտագործում էր նախկին իշխանությունների դեմ ...

 

Թե՞ Սամվել Ալեքսանյանը քիչ հարկ ա հիմա վճարում, քանզի տակից ավելի շատ փող ա մուծում Նիկոլենց, թե՞ Նիկոլենք տնտեսությունը պռավալ են տալիս, որի արդյունքում Սամվել Ալեքսանյանի գործերը վատացել ա ու սկսել ա ավելի քիչ հարկ վճարել և բազում այսպիսի հարցեր:

Մի բան հստակ է՝ Նիկոլը չի կարողացել փաստարկված ապացուցել, որ, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը գործել է ստվերում կամ տակից փող է տվել նախկին իշխանություններին: Եթե ունեք փաստեր՝ առանց շոուների և հեքիաթների հրապարակեք, մենք էլ իմանանք...»։