11:02
«Կիլոգրամով հարկելու դեպքում, սրա կարգավորումը ո՞նց պետք է լինի»

Ֆինանսների նախարարությունը ասում է, որ գազի ակցիզային հարկի ներկա 25 դրամը նույն 34 դրամն է, որ ցանկանում են ներդնել Հարկային օրենսգրքի փոփոխություններով:

Իրականում սխալ չեն ասում, բայց դե ոնց որ լավ չեն ասում, քանի որ շատ մարդիկ չեն ընկալում: Ստորև մի քիչ թվերով բացատրությունն է:

Մեքենաների օգտագործած գազը մեթան է:

Համացանցն ասում է, որ սրա 1 խորանարդ մետրը հավասար է 717 գրամի, որը հիմա հարկվում է 25 դրամով:

Ստացվում է, որ 1 կիլոգրամի համար վճարվող ակցիզային հարկը հիմա 34.86 դրամ է (25դրամ / 0.717կգ):

Ասում են դարձնենք 1 կգ-ն 34 դրամ: Այսինքն, ստացվում է, դեռ մի բան էլ էժանանում է, եթե մեթանի մեկ մետր խորանարդի քաշը (0.717 կգ) ճիշտ թիվ եմ գրել:

Այստեղ խնդիրը այլ բանի մեջ է: Այս գազը տարբեր ջերմաստիճաններում տարբեր քաշ ունի (օրինակ, ասում են, որ Ցելսիուսով 0 աստիճանում 0.554 կգ է):

Կիլոգրամով հարկելու դեպքում, սրա կարգավորումը ո՞նց պետք է լինի, կարծում եմ այս մասն է, որ անհասկանալի է:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս