ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է 15 օր Մատենադարանի առաջ հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։
«Փետրվարի 17-ին, հացադուլի 15-րդ օրը մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։
Նախարարը եկել էր հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»,-գրել է Գալստյանը։