Թրամփի ադմինիստրացիան ակտիվ աշխատանքներ է տանում Սիրիայում անվտանգության գոտու ձևավորման հարցում ԵՄ-ին ներգրավելու ուղղությամբ։ Վաշինգտոնը մասնավորապես բանակցություններ է վարում Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի վերջիններս շուրջ 1500 զինծառայող ուղարկեն բուֆերային գոտի։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Սպիտակ տանը դիտարկում է նաև այդ ամենը ՆԱՏՕ հովանու ներքո իրականացնելու սցենարը, որի անդամ է նաև Թուրքիան։ Սրանով Թրամփը փորձում է ետ պահել Անկարային Սիրիայի քրդերի ուղղությամբ ռազմական գործողությունների ձեռնարկումից։
Կարելի է ասել, որ Սիրիայում եվրոպական զինվորական ներկայության հարցը քիչ հավանական է, առավել ևս` ՆԱՏՕ հովանու ներքո դրանց տեղակայումը` նախ՝ ներքին եվրոպական խնդիրների պատճառով` Brexit, ցույցեր Ֆրանսիայում և այլն, երկրորդ` նման սցենարը կբերի նոր դիմակայություն ԵՄ-ՌԴ հարաբերություններում, ինչին դժվար թե հիմա ԵՄ-ն գնա։