Արմինե Աահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իմ այցը արյունաբանական կենտրոն» բավականին խորհրդանշական կերպով սկսվեց։ gg տաքսու վարորդը առաջին անգամ վերջին 10 տարիների մեջ մոլի նիկոլական դուրս եկավ, ով մեքենայի ողջ սրահով մեկ գոռում էր, թե ինչպես է ամեն բան լավ լինելու։ Միայն թե ահա աշխատանքից կազատի բոլորին, կնստեցնի բոլորին։ Ի դեպ, Քոչարյանի՝ «արդեն ունեցած 4 միլիարդին» ևս երեքը գումարեց։ Հիմա նա 7 միլիարդ ունի։ Պարզվում է՝ այսպիսի զոմբիներ միայն Ֆեյսբուքում չկան, քանի որ այս քանակությամբ ապուշություն ես իմ կյանքում չէի լսել։ Այնպիսի զգացողություն ունեի, որ այդ տաքսիստի մեջ էին մեկտեղվել ցանցային բոլոր զոմբիների հոգիները ու հարձակվել վրաս։ Այն, որ առաքյալի գալստյամբ շուտով արդարության ու ազնվության Հայաստան է լինելու՝ խոսակցության ներքո նա ավելորդ 3 կմ գումարեց իմ ճանապարհին՝ իհարկե, նրան ոչ մի կերպ չշփոթեցրեց… Բայց փառք Աստծուն ես տեղ հասա։

Ես անուններ չեմ տա, քանի որ խոստացել եմ դա նրանց, ովքեր, այնուամենայնիվ, համաձայնեցին խոսել ինձ հետ։ Ինչպես և ենթադրում էի, «Նվիրիր կյանք» հիմնադրամի որևէ ցուցանակ արդեն չկար, որ այդ կենտրոնում կարող էր հիշեցնել նրա մասին։ Այդ մասին կարող է այժմ հիշեցնել միայն բակի՝ գրությամբ քանդակը։ Կրտսեր անձնակազմի աշխատակցուհիներից մեկը միայն հպարտորեն ինձ տեղեկացրեց, որ այսուհետ այստեղ միայն «City of smile»-ն է աշխատում, ու շարունակել խոսել չցանկացավ։ Բարեբախտաբար, ինձ հաջողվեց խոսել նաև բժիշկների հետ, և նրանցից մեկը մեծ զարմանքով ու շփոթմունքով ընդունեց նորությունն այն մասին, որ հիմնադրամին ու Ռիտա Սարգսյանի գործունեությանը վերաբերող ամեն ինչ հեռացրած է կենտրոնի էջից ու կայքից։ Բժշկի խոսքերով՝ «բացման» առթիվ բուժանձնակազմին հայտարարվել է, որ դա պարզապես միավորում է։ Իմ այն հարցին, թե ինչո՞ւ, ե՞րբ ամեն ինչ այդպես մատուցվեց, բոլորը լռեցին, ակնհայտ դարձավ, որ ողջ շփոթմունքով հանդերձ՝ որևէ մեկն այդ պատմության մեջ չի մտնի, քանի որ քաղաքական ոչ կոռեկտությունը կարող է սխալ ընկալվել… Քաղաքական թե սեփական ղեկավարության կողմից, ես արդեն չփորձեցի ճշտել, քանի որ հասկանալի էր, որ շփման համար հարմար թեմա չէի ընտրել:

«Բժշկության մեջ քաղաքականությունը տեղ չունի», «Բարեգործության մեջ քաղաքականությունը տեղ չունի» և «այն, որ մենք այսպիսի պայմաններում ենք աշխատում ու ազատվել ենք այն սարսափելի աշխատանքային պայմաններից, ամբողջությամբ Ռիտա Ալեքսանդրովնայի վաստակն է, ու մենք դա հիշում ենք»… Մեր զրույցի հիմնական թեմաներն էին, և ես շնորհակալ եմ այն բժշկին նրա համար, որ մենք կարողացավնք բավականին անկեղծ զրույց ունենալ:

Ցավոք, առավել մանրամասն չեմ կարող նկարագրել, քանի որ բոլորովին ցանկություն չունեմ, որ ինչ-որ մեկն իր անկեղծության համար տուժի: Այն մասին, որ հեղափոխությունից հետո աշխատանքից ազատումներ են եղել, այդ բժիշկը նույնպես առանձնապես չցանկացավ խոսել: Պատասխանը մեկն էր` «Կարծես թե իրենք այդպես ցանկացան…»:

 

Զրույցից հետո, երբ ես 1,5 ժամ անց արդեն տաքսի կանչեցի ու սուրճս էի ավարտում, ինչ-որ անհասկանալի շարժում նկատեցի: Բոլորն իրենց տեղից վեր թռան ու սկսեցին փողոցում ինչ-որ բան նայել… Պարզվեց ինչ-որ մեկին էին նայում…

Անկեղծ ասած` առաջինը, ինչ եկավ միտքս, քանի որ բոլորը հուզվում էին, ժպտում, այն էր, որ Աննուշկան է եկել իմ չար բախտից, ու ես ստիպված եմ դեմ առ դեմ տեսնել նրան, սակայն դա նա չէր…

Արյունաբանական կենտրոնՄաս 2-րդ:

Չգիտեմ, միգուցե ճակատագիրը որոշել էր փոխհատուցել իմ հաշվետվության առաջին մասի տաքսիստին, որովհետև եկողը Աննուշկան չէր, քանի որ դա կլիներ ֆունդամենտալ գերդոզավորում, այլ հենց ինքը`Ռիտա Սարգսյանը: Հավանաբար եթե հատուկ մտածեիր, այդպես չէր ստացվի… Ստիպված եղա արագ պատվերս չեղարկել, և իհարկե, ծանոթանալու այդպիսի հնարավորությունը ձեռքից բաց թողնելը հիմարություն կլիներ, իսկ քանի որ այդտեղ գտնվելուս 1,5 ժամվա ընթացքում ես «հպարտություն» էի ձեռք բերել, մոտեցա, որ ներկայանամ:

Անկեղծ ասած` իմ գիտակցության մեջ փշրվեցին իմ բոլոր նախկին պատկերացումներն առաջին տիկնանց մասին, քանի որ Ռիտա Ալեքսանդրովնան նախ եկել էր առանց ուղեկցության ու շփման մեջ այնքան պարզ մարդ դուրս եկավ, որ այնպիսի զգացողություն էր, որ նա ինձ վաղուց գիտի:

Պատմեց, որ եկել է տեսնելու երեխաներից մելին, ու իր հետ հրավիրեց վերև` նախապես ստուգելով, թե արդյոք հագիս բախիլներ կան: Ես, իհարկե, չկարողացա հրաժարվել, և հետո, եթե ես հրաժարվեի, ես չէի կարողանա տեսնել «Կեղծավորությունը` փետրվարին» յուղաներկ կտավը, հատկապես ղեկավարի մոտ, առանց որի գիտության` ոչ ոք ոչինչ չէր վերացնի ու հեռացնի այդտեղից… Միայն Ռիտա Ալեքսանդրովնայի հանդեպ ունեցած հարգանքից է, որ չեմ օգտագործի այս գրառման մեջ բոլոր այն բառերն ու արտահայտությունները, որոնք կցանկանայի…

Հատկապես դուր եկավ այն տեսարանը, երբ արագորեն իրենց տեղը վերադարձվեցին բոլոր այն ֆոտոալբոմները, որոնցում Ռիտա Սարգսյանի ու «Նվիրիր կյանք» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառումների լուսանկարներն էին, իսկ ալբոմների` իրենց տեղից բացակայելու պատճառ համարվեց մաքրությունը, իբր թե վերցրել են, որ մաքրեն, բայց անկեղծ ասած, դժվար է դրանց հավատալ…

Բայց արդյունքում` բոլոր հարցերի պատասխանները երեխաներն են տալիս… Եվ այն, թե ինչպիսի սիրով ու ուրախությամբ Ռիտա Ալեքսանդրովնային դիմավորեց աղջիկը, ամեն բան դրեց իր տեղը, և թող ինձ ների Ռիտա Ալեքսանդրովնան, բայց ես չկարողացա մի 2 լուսանկար ու տեսանյութ չպատրաստել: Երևի թե պետք էր իմ մեջ քնեցնել պապարացիին, բայց շատ հուզիչ տեսարան էր, ներեցեք ինձ…

Նա եկել էր, որ իրականացներ հիվանդ երեխայի վաղեմի ցանկությունը, որը նա գրի էր առել հատուկ նոթատետրի մեջ… Եվ այսօր, շնորհիվ Ռիտա Ալեքսանդրովնայի, այս հիասքանչ երեխան կարողացավ գունավոր մարկերով ջնջել ամենաերանելիի մասին կետը… Եվ տա Աստված, որ շնորհիվ այդ դրական էմոցիաների ու իրեն շատ սիրող ու ուժեղ մայրիկի` այդ գեղեցկուհին առողջանա…

Եվ շնորհակալություն Ձեզ, Ռիտա Ալեքսանդրովնա, այն բանի համար, որ Դուք այդքան իսկական եք… Չգիտեմ, կհանդիպենք մենք արդյոք երբևէ, բայց այսօր չեմ կարող չասել…Ես իսկապես հիանում եմ Ձեզնով:

Այն բանի ֆոնին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը, Դուք եկել եք այնտեղ, ուր Ձեր ջանքերը չեն գնահատել ու, ըստ էության, դավաճանել են… Բայց, միևնույնն է, Դուք եկաք, քանի որ Ձեզ շատ էր սպասում այն փոքրիկ մարդուկը… Շնորհակալություն բարության ու արժանապատվության այդ դասի համար: Աղջիկը հավատում է Աստծուն, իսկ պահապան հրեշտակ ինքն արդեն ունի…