Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երիտասարդ աղջիկներն ու տղաները շտապում են աղի բլիթ ուտել՝ երազում իմանալու համար, թե ո՞վ է ապագա հարսնացուն կամ փեսացուն։
Դե ինչ, այս անգամ ձեզ կներկայացնենք աղաբլիթ պատրաստելու մի քանի պարզ բաղադրատոմսեր, որոնցով պատրաստելը ոչ միայն հեշտ, այլև հաճելի գործընթաց է:
1 տարբերակ
- Ալյուր – 80 գ
- Կաթ 40 – մլ
- Բուսայուղ – 2 ճ/գ
- Փխրեցուցիչ – 0,5 թ/գ
- Պապրիկա – 1 թ/գ
- Աղ – 1 թ/գ
- Շաքարավազ – 1 թ/գ
- Պղպեղ – ըստ ճաշակի
Ալյուրը խառնում ենք պապրիկայի, սև պղպեղի, փխրեցուցչի, աղի ու շաքարավազի հետ: Առանձին ամանում խառնում ենք կաթն ու բուսայուղը: Հեղուկ զանգվածը լցնում ենք չոր բաղադրիչների մեջ և խմոր հունցում: Խմորը գտնակում ենք, բաժակով շրջաններ կտրում, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 15 րոպե:
2 տարբերակ
- Ալյուր – 220 գ
- Թթվասեր – 100 գ
- Կարագ 100 – գ
- Փխրեցուցիչ – 10 գ
- Աղ – 2 ճ/գ
Ալյուրը, աղն ու փխրեցուցիչը խառնում ենք, ավելացնում ենք կտրատած սառը կարագը և թթվասերը ու խմոր հունցում: Սեղանին ալյուր ենք ցանում և խմորը 0,5 սմ հաստությամբ գրտնակում: Կտրատում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 12-15 րոպե:
3 տարբերակ
- Եգիպտացորենի ալյուր – 100 գ
- Ալյուր – 100 գ
- Բուսայուղ – 4 ճ/գ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Փխրեցուցիչ – 1 ճ/գ
- Աղ – 2 ճ/գ
- Քիմիոն – 0,5 թ/գ
- Սև քունջութ – 0,5 թ/գ
- Քրքում – 0,5 թ/գ
- Կաթ – 80 – 100 մլ
Երկու տեսակի ալյուրները մաղում ենք, ավելացնում ենք աղը, շաքարավազը, փխրեցուցիչը, ինչպես նաև քրքումը: Զանգվածը լավ խառնում ենք, այնուհետև ավելացնում մյուս չոր բաղադրիչներն ու բուսայուղը: Վերջում լցնում ենք սենյակային ջերմաստիճանի կամ փոքր-ինչ տաքացրած կաթն ու խմոր հունցում: Գրտնակում ենք, 3-4 մմ հաստությամբ բլիթներ ենք ձևավորում և յուղաթղթապատ ձևամանում թխում 10-12 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
4 տարբերակ
- Ջուր – 50 մլ
- Կարագ – 50 գ
- Փխրեցուցիչ – 2 թ/գ
- Աղ – 2 թ/գ
- Ձու – 1 հատ
- Ձիթայուղ – 2 ճ/գ
- Ալյուր – 320 գ
- Շաքարավազ – 1 թ/գ
- Քացախ – 1 թ/գ
- Սև քունջութ – 2 ճ/գ
Ալյուրը մաղում ենք փխրեցուցիչի հետ, ավելացնում աղն ու շաքարավազը և խառնում: Զանգվածի մեջ ավելացնում ենք խորանարդաձև կտրատած սառը կարագը և ձեռքերով մանրացնում (պետք է արագ կատարել, որպեսզի կարագը չհալչի): Ալրային զանգվածի մեջտեղում անցք ենք անում և մեջը լցնում ձվի սպիտակուցը, ձիթայուղն ու քացախը, աստիճանաբար ավելացնում ենք ջուրն ու խմոր հունցում: Խմորը 10 րոպեով տեղափոխում ենք սառնարան, այնուհետև հանում ենք, 4 մասի բաժանում և յուրաքանչյուր մասից խողովակներ ձևավորում: Խողովակները կտրատում ենք, վրան քսում դեղնուցի ու 2 ճ/գ ջրի խառնուրդը և լցնում քունջութը: Բլիթները տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 190 աստիճան տաքացրած ջեռոցում 150 րոպե:
5 տարբերակ
- Ալյուր – 150 գ
- Ջուր – 60 մլ
- Բուսայուղ – 3 ճ/գ
- Փխրեցուցիչ – 0,5 թ/գ
- Շաքարավազ – 0,5 թ/գ
- Աղ – 1,5 թ/գ
- Քունջութ – 2 ճ/գ
Խառնում ենք բոլոր չոր բաղադրիչներն ու ավելացնում ջուրը և բուսայուղը: Լավ խառնում ենք և խմոր հունցում: 2-3 մմ հաստությամբ գրտնակում ենք, սրտիկներ կտրում և բուսայուղապատ ձևամանի մեջ թխում 10-15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Ընտրեք Ձեզ առավել դուր եկած բաղադրատոմսն ու պատրաստեք շատ համեղ աղի բլիթ։