20:46
«ԱԺ-ն մի քանի անհատ հանած, հավաքական առումով անկախությունից ի վեր այդպես էլ մեր ժողովրդի համար փարոս չդարձավ»

Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Երեկ ԱԺ-ում հնչած տխրագույն մտքերից դրդված սկսեցի Հովհաննեսի գրերը կարդալ, որ քիչ մը իր գրերից սփոփվիմ-))
ու սենց բան տեսա, որ գրել ա 110 տարի առաջ.

«Էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը»:

Դե հիմա համեմատեք սա մեր իրականության հետ ու համադրեք` մարդկանցից ա կախված, կուզենան կփոխվի, չեն ուզենա չի փոխվի մտքերի հետ:

ԱԺ-ն մի քանի անհատ հանած, հավաքական առումով անկախությունից ի վեր այդպես էլ մեր ժողովրդի համար փարոս չդարձավ:

Բարի լույս բոլորին»


Առաջարկում ենք նաև
Լրահոս