Երկու օր ա հանդիսատես ենք դարձել մի ներկայացման, որը կոչված էր մեզ ապացուցել, որ Հայաստանում կա Ազգային Ժողով և որ նա ոչ միայն դեբիլների կուտակման վայր չէ, այլ նաև սնանկ չէ որպես հաստատություն: Ներկայացման կուլմինացիան իրար վրա Վատիկանի դրոշ խփելն էր, ավելի բովանդակալից օրակարգ նրանք պարզապես չկարողացան հնարել: Սա բնական է, քանի որ հեղինակները՝ ոչ դրամատուրգ էին, ոչ ռեժիսոր, ոչ քաղաքագետ, ոչ պատգամավոր, ոչ էլ առավել ևս քաղաքական գործիչ, այլ զուտ իրենց համապատասխան թերթերի գլխավոր խմբագրեր, թղթակիցներ, ստատուսչիներ ու ֆեյքապաններ:
Ուսումնասիրեք, թե ինչ տրամաբանությամբ են Հայաստանում աշխատում ԶԼՄ-ները և կսկսեք լրիվ հասկանալ Ազգային Ժողովի և իշխանության գործողությունների տրամաբանությունը: Գլխավոր խմբագրի միակ գերակայությունը տպաքանակն է: Ամենա մեծ տպաքանակը ապահովում է բամբասանքն ու սկանդալը: Չկա աշխարհում մի գիտական պարբերական, որին ավելի շատ կկարդան, քան շարքային դեղին մամուլը... Նենց որ հույս մի ունեցեք, որ Ազգային Ժողով է բերվելու ինչոր ռեալ առաջարկ, ռեալ խնդիրները լուծելու համար, ոչ էլ քննադատությունն է լինելու ռեալ:
Շեֆը ասել ա տպաքանակ ապահովեք, սրանք բռնել, հերթագրվել են ելույթի: 42 հոգի հերթագրվել էր: Շեֆը հասկացավ, որ մեջները մի պիտանի «նյութ» չկա, որոշեց անձամբ խառնվել, խմբագրականով... Էս պահին, իրար վրա Սաշիկ-Միշիկ կարգի պիտակներ կպցնելով են տպաքանակ ապահովում, ինչոր ժամանակ անց կսկսեն իրար քֆուր տալ, հետո ծեծել, հետո Սերժին կձերբակալեն ու սաղով ծափ կտան, հետո մի հպարտ ու անձնուրաց հեղափոխական պուտ... էէէէհ... պատգամավոր կհելնի, ամբիոնից դոշերը կբացի ու այդ գործողությունը կզուգորդի շատ հուզիչ մեկնաբանությամբ: Ու կլինի տպաքանակ, կլինեն դիտումներ, բայց Ազգային Ժողովը որպես այդպիսին միևնույն է սնանկ է մնալու:
Իսկ եթե ԱԺ-ն սնանկ է, կապ չունի 42 հոգի ա հերթագրվում, թե՝ 420: Պետություն կառավարելը մի փոքր ավելի բարդ գործ է, քան սկանդալային հոդվածներ տպելը: Ավելին, հենց էդ սկանդալային հայտարարություններն են սննկացնում պետությունը: Երբ որ մեղավորության կանխավարկած ես մտցնում շրջանառության մեջ, սննկացնում ես արդարադատությունը: Երբ որ ասում ես, որ ներդրում չկա, որտև ՀՀԿ... սննկացնում ես գործադիրդ:
Հ.Գ. Mishik is the new Sashik. Պորտաբույծ դեբիլները նոր հովհանավոր չար աստված ունեն։