Մի բան ասեմ։
ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը լռիվ "ջուրա"։
Բոլոր հարցերը ձևական էին, ընդդիմադիրների բոլոր քննադատությունները փիառական, բոլոր ելույթները "օդ են", իսկ շոպլիկականները՝ "ՀՀԿական"։
Սրանից ձևական բան երևի էս երկրում չի կարա լինի ու ափսոս էր Նիկոլի ու ԱԺ-ի ու սաղ կառավարության էն ժամանակը, որը օգտագործվել է էս ծրագրի քննարկման համար։
Մեկա պարզա, որ "Իմ քայլ" -ի բոլոր պատգամավորները նենց են կողմ քվեարկելու, ոնց որ թե էս ծրագիրը հենց էն ամենն է ինչ իրանք են պատկերացնում, ընդդիդիրներն էլ՝ հակառակը, դեմ են քվերակելու մթոմ իրանք ընդդիմադիր են։
Էս ամեն ինչից մենակ Փաշինյանը օգտվեց՝ իր ելույթներով լղոզելով ու փրկելով իր "թիմի" սխալները ու բլթերը։
Իսկ ընդդիմադիրներին մի բան ասեմ՝ վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլը իրա ամփոփիչ ելույթով ձեր բոլոր "պասերը" մի այլ տիպի "գոլա խփելու"՝ սաղիդ սխալ ու բայղուշ հանելով։
Մի պահ ասեք՝ Նիկոլ ու Աժ ամբիոն, հիշեք իր փորձը ու լրագրող լինելը ու կհասկանաք, որ քննարկման ավարտին ձեզ ցավոտ ելույթա սպասելու։