Երբ մենք խոսում ենք խաղաղության ու դրան պատրաստվելու մասին նույն ժամանակահատվածում Ալիևը և իր ռազմական ղեկավարությունը խոսում են պատերազմի ու հողեր գրավելու մասին։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - հայտարարել է Իլհամ Ալիևը
Ալիևը նաև հայտարարում է․ «Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում: Այսօր բանակցությունները տարվում են Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև։Մենք բոլոր ջանքերը կգործադրենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։
Այս հայտարարություններից հետո Իլհամ Ալիևը ՊՆ Զաքիր Հասանովի և ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովի հետ այցելել է սահմանապահ զորամասերից մեկը։ Իլհամ Ալիևը ծանոթացել է պաշտպանության նախարարության Բեյլագանի շրջանում տեղակայված նոր զորամասում ստեղծված պայմաններին:
Մինչ այս պահը, վերջին շրջանում, գրեթե միշտ Ալիևի հրամանով առաջնագիծ և զորամասեր այցելում էր Զաքիր Հասանովը, ով տեղում սպաներին փոխանցում էր Ալիևի պահանջները և հրամանները։