Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հորդորում է լավ ապրելու համար աշխատել, ոչ թե սպասել որևէ բանի:
Այս մասին Ջանջուղազյանն ասաց փետրվարի 13-ին՝ Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում:
«Լավ ապրելու միակ ճանապարհն աշխատելն է: Խոսքը, իհարկե, վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց»,- ասաց Ջանջուղազյանը` նկատելով, որ պասիվ, կրավորական կեցվածքով որևէ բանի հասնել հնարավոր չէ: