18:23
«Արդեն որերորդ ուսուցիչն է ինձ դիմում, որ դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը. Բյուջեում փող չկա՞»

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն որերորդ ուսուցիչն է ինձ դիմում, որ դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը!!!
Պարոն Փաշինյան, ինչու՞ ոչ բոլոր դպրոցներին են բաժանել հունվար ամսվա աշխատավարձը, ավելի ճիշտ` գրոշները:
Բնուջեում փող չկա՞:

Բայց այդ նույն բյուջեում, պարզվեց, հսկայական միջոցներ կային 2 ամիս աշխատածների 13-րդ աշխատավարձի, քարտուղարուհիների պարգևատրման, պաշտոնյաների ինքնապարգևատրման համար: Եվ դուք միանգամայն նորմալ համարեցիք պետական միջոցների նման մսխումը, որը սոցիալական աղաղակող անարդարության ևս մեկ դրսևորում էր և որը դուք արդարացրիք:

Ինչպե՞ս բացատրել այս խայտառակ վերաբերմունքը երկրի համար կարևորագույն ոլորտի հանդեպ: Սրանում է՞լ է նախկին իշխանությունը մեղավոր, թե՞ իներցիայով է, թե՞ օրենքի շրջանակում է ամեն ինչ:

Ուսուցչի և կրթության հանդեպ նման վերաբերմունքը ուղիղ ճանապարհ է դեպի ազգի դեգրադացում և երկրի կործանում:

Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրին, թե ինչու՞մն է ճապոնական հաջողության գաղտնիքը, նա պատասխանեց. «Մենք ուսուցչին տվել ենք կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ, նախարարի չափ լիազորություն»»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս