16:49
«Դուք՝ թանկագին ծխող ազգակիցներս, ինձ համար տհաճ ու տխուր երևույթ եք». Սամվել Մարտիրոսյան

Հուշարձանագետ Սամվել Մարտիորսանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՈՒԶՈՒՄ ԵՔ ՆԵՂԱՑԵ՛Ք, ՈՒԶՈՒՄ ԵՔ Ո՛Չ, ԲԱՅՑ ՍԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է…

Հայտնի բան է, որ ճշմարտությունները շատ հաճախ ցավոտ են լինում, բայց հուսով եմ գոնե ոչ վիրավորող և ուրեմն հարգելի ծխողներ իմացե՛ք չծխողիս կարծիքը Ձեր մասին. առաջինը որ ծխողն ինձ համար տհաճ մեկն է, դա նրանից է, որ ծխող մարդու բերանից արդեն մեկ մետրի վրայից հակառակ, որ ինքը դա զգա` սատկած կենդանու հոտ է գալիս: Այս առումով միշտ զարմացել եմ երիտասարդ այն սիրահար զույգերի վրա, երբ համբուրվող աղջիկը դա չի կարևորում (և դա այն դեպքում, երբ գոնե այդ շրջանում աղջկա մեկ սիրալիր դիտողությամբ սիրահար տղան հաստատ կազատվեր «տղային իբր տղամարդու շնորք պարգևող» ախտից): Հաջորդը, որ ծխող անձն ինձ համար տհաճ է, դա այն է, որ յուրաքանչյուր տանից դուրս գալիս, մինչև աղբարկղի հասնելս սովորությանս համաձայն ճանապարհիցս հավաքում եմ պատահած աղբը և միշտ նկատում, որ աղբի 60-70 տոկոսը սիգարետի տուփեր են և հետո պլաստիկ շշեր, մոմլաթե տոպրակներ և այլն: Այո, հավաքում ու աղբաման եմ հասցնում ճանապարհիս աջ ու ձախ հանդիպած ճմռած կամ անվնաս տուփերը, բայց զզվանքից ձեռք չեմ տալիս գլանակների մնացորդներին (ասենք դրանք նաև անհաշիվ են և պարզապես անհնար հավաքելը): Ինչ-որ տեղ այս ամենը ողբերգականորեն նորմալ եմ ընդունում, քանի որ հասկանում եմ, որ նա ով իր ներսն է ապականում, հաստատ դրսի մաքրության հոգը քաշող չէ: Էլի պատճառներ կարող եմ թվարկել, որ Դուք` թանկագին ծխող ազգակիցներս ինձ համար տհաճ ու տխուր երևույթ եք, բայց առայժմ այսքանով կսահմանափակվեմ»:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս