Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյբսուքյան էջում գրել է․
«Համացանցում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի Ստեփակակերտի Եղբայրական հուշահամալիր այցի ժամանակ արված լուսանկարները,որտեղ մի տղամարդ տիկին Գոհարի գլխին անձրևանոց էր պահել...Ի դեպ, տիկին Աբաջյանին ուղեկցողներից ոչ մեկը անձրևանոցով չէր...
Օգտատերերը խիստ քննադատության են ենթարկում Գոհար Աբաջյանին,նրան մեղադրելով անհամեստության մեջ...Անկեղծ ասած, ինձ մոտ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվել Միրզոյան ընտանիքի մասին, որ նրանց «աստղայինը» լրիվ տարել է. վերարկու բռնող ունեցող ամուսնու կողքին «զոնտիկ» բռնող ունեցող կինն անպակաս պետք է լինի...
Ուսումնասիրելով հանրաճանաչ և լիդեր կանանց լուսանկարները պարզեցի, որ նրանց մեծ մասն աչքի են ընկնում համեստությամբ և հասարակ մահկանացուների նման իրենք են իրենց անձրևանոցները պահում գլխավերևին...»: