Համագործակցություն, որն ուղղված է պետականության ամրապնդմանը

 

Բոլորս էլ գիտենք, որ Գագիկ Ծառուկյանի համար միշտ էլ կարևոր է եղել Արցախի միջազգային ճանաչման հարցը, ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև որպեսզի այն ճանաչելի լինի այլ պետությունների համար ու այս տեսանկյունից շատ կարևոր է շարժվել ժամանակի պահանջներին համահունչ:
Եվ միանգամայն սպասելի կերպով Գագիկ Ծառուկյանը հանդիպել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, ում բոլորս էլ ճանաչում ենք: Վերջինս 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ձերբակալվել էր միայն այն պատճառով, որ այցելել էր Արցախ և հայտնվել էր ադրբեջանական իշխանությունների սև ցուցակում: Իհարկե սա աբսուրդային է, քանի որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այցելել Արցախ, առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության:
Ալեքսանդր Լապշինը չհանձնվեց ու շարունակեց պայքարը ու 7 ամսվա ձերբակալությունից հետո նա ազատ արձակվեց: Եվ այժմ էլ նա շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և այդ սկզբունքները անփոփոխ են, քանի որ այդ սկզբունքներն էլ հանգեցնում են մի նոր համագործակցության, որն է Հայաստանը և Արցախը դարձնել էլ ավելի ճանաչելի աշխարհի համար: Ու այս համատեսքտում կարևոր է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը, ով նախ նշեց բլոգերի արդար գործը, և բացի այդ պատրաստակամություն հայտնեց աջակցել նաև այն բլոգերներին, ովքեր կցանկանան գալ Հայաստան ու Արցախ և ծանոթանալ երկիր ու ժողովրդի հետ:
Իր հերթին էլ Ալեքսանդր Լապշինը նշեց Գագիկ Ծառուկյանի ունեցած օգնության մասին, երբ նա դժվար կացության մեջ է գտնվել: Հանդիպման ժամանակ Լապշինը ներկայացրեց իր դիրքորոշումները, թե ինչպես կարող է Հայաստանը փող աշխատել տուրիզմից, որ ճյուղերը պետք է զարգացվեն, ինչպես հյուրերի և մատչելի ավիաընկերությունների համար դառնա գրավիչ:
Հավատացած եմ, որ սա այն հերթական կարևոր համագործակցություններից մեկը կարող է դառնալ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական հեղափոխության իրականացմանը, քանի որ Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող ցանկացած համագործակցություն ուղղված է նախ և առաջ մեր պետականության ամրապնդմանը: