Արմեն Թավադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ մեր քաղաքում բացվեց մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնը, որի կարիքը շատ մեծ էր, ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանին, ում հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ է միայն, որ այս ծրագիրը դարձավ իրականություն:
Իսկ այսօրվա իշխանությունների նախորդների աշխատանքի հաշվին միավորներ հավաքելու ունակությունը կարծում եմ այլևս ոչ ոքի չի զարմացնում»: