Մի երկու խոսք քաղաքացիություն ստանալու խնդրանքով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը դիմած Ռաշադ Ֆիքրեթ օղլու Ալիզադեյի մասին։
Եթե հիշում եք, սրա մասին ես գրել էի. Ռաշադ Ալիզադեն՝ կամ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ստեղծված Рашад Бакинский պռոեկտը համացանցում է հայտնվել դեկտեմբեր ամսվա վերջին՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզը շրջանառության մեջ դրվելուց անմիջապես հետո.. Հիմնականկանում «խաղաղության կոչերով» էր հանդես գալիս (Ի դեպ՝ թխրահրչակ Ասյա Խաչատրյանն էլ պարբերաբար կիսվում սրա կոչերը)։
Հայկական որոշ լրատվակայքերի էլեկտրոնային հասցեներին հայերեն լեզվով նույնաբովանդակ նամակներ էր հղում և կարծում եմ, որ բոլորիս համար պարզ է, թե ովքեր էին մշակում այդ նամակները։ Սրան շատ հեշտ ու պրիմիտիվ են հավաքագրել՝ մոռանալով, որ համացանցում պահպանվում են տեղեկությունները։ 2014թվականին Ալիզադեյի դեմ գործ էր հարուցվել՝ հարկերից չարամտորեն խուսափելու մեղադրանքով (393.000 մանաթ կամ մոտ 230.000 ԱՄՆ դոլլար)։ Ասեմ, որ մինչ օրս այդ գումարները չի վճարել և 2017թվականի դրությամբ Ադրբեջանից դուրս գալու արգելք էր դրված։
Հետաքրքիրն այն է, որ «արգելքի տակ» գտնվող Ալիզադեն հունվարի վերջին հայտնվել է Վրաստանում և փետրվարի 2-ին հայկական համարանիշներով ավտոմեքենայի ֆոնին արված լուսանկար է հրապարակել։ Վրաստանի տարածքն էլ, դե գիտեք՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների այսպես կոչված «պլացդարմն» է
Վստահ եմ, որ մեր ԱԱԾ-ն իր անելիքը գիտի և տիրապետում է իրավիճակին։
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից: