ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներում շնորհելու դիմումը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդան Սեդրակյանը։

«ՀՀ վարչապետը մերժեց իմ դիմումը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան: Եվ ինչով ես դու տարբերվում Սերժիկից»։

Հիշեցնենք՝ Էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով: