«Ժամանակ» օրաթերթի գործունեությունը դուրս է տրամաբանությունց և բացարձակ կապ չունի լրատվության հետ. ապատեղեկատվության չեմպիոնը

«Ժամանակ» օրաթերթի արդեն վաղուց խրոնիկ բնույթ կրող անառողջ հակումները ԲՀԿ-ի և նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, գնալով զավեշտի են վերածվում: Թերթն իր ամենօրյա համարում, կարծես թե գերխնդիր է դրել իր առաջ, անպայման շոշափել Գագիկ Ծառուկյանի անունն ու դրանով ինչ-որ խնդիր լուծել իր համար: Հասկանալի է, որ հարաճանաչ մարդկանց մասին ցանկացած տեղեկատվություն հետաքրքիր է ընթերցողին, հատկապես երբ դա վերաբերվում է ԲՀԿ առաջնորդին, սակայն հնարածին ինֆորմացիաներով չի ստացվի երկար ժամանակ անընդհատ շահարկել անուններ: ԱՅս պրոցեսը տևական ժամանակ է ինչ շարունակվում է և այսօր էլ արդեն վերածվել է զավեշտի: «Ժամանակ» օրաթերթի երևակայությունն այլևս չի հերիքում, որպեսզի Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ նոր թեմաներ հորինի, այդ իսկ պատճառով էլ այսօր մեկ այլ տակտիկա է բանեցրել: Սուտ տեղեկատվության մեծ սիրահար այս թերթը, գրել էր, որ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ է արել և ինչ-որ ունեցվածք է հետ գցել:

 

 

Բնականաբար այս տեղեկատվությունը ժամեր անց կրկին հերքվեց անձամբ Միրիջանյանի կողմից և այստեղ զավեշտալին այն էր, որ անգամ այս դեպքում, օրաթերթն իր նյութը սկսել էր հետևյալ կերպ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից Արմավիրի մարզպետ նշանակված Գագիկ Միրիջանյանը: ԱՅսինքն օրաթերթը ինչ-որ պատվեր կատարելու խնդիր ունի և ամեն կերպ փորձում է շահարկել Ծառուկյանի անունը, ինչը բնակաբանար, արդեն դուրս է որևէ տրամաբանությունից և բացարձակ կապ չունի լրատվության հետ: 
Հորդորում ենք օրաթերթի անձնակազմին ու նման անբովանդակ նյութեր ստեղծողներին, վերադառնալ ռացիոնալության դաշտ և գործել էթիկայի սահմաններում, հակառակ պարագոյւմ նրանց գործունեությունը ինքնանպատակ է դառնում և ակնհայտորեն քաղաքական պատվերի նրբերանգներով է ընդգծվում, ինչը հարիր չէ «անաչառ» լրատվականին: Դադրեք ստեր հորինելու և դա որպես իրականություն ներկայացնելու արատավոր պրակտիկայից, քանի դեռ վերջնականապես չեք բարոյազրկվել: