09:31
«Այսինքն բյուջեի մի գրպանից կհանեն փողը, կդնեն մյուս գրպան: Արդյունքում գելերը կուշտ կմնան, ոչխարներն էլ ոնց ոչխար կային ըտենց էլ ոչխար կմնան»

Ով էս ՀԴՄ-ների պահը չջոկեց, ավելի պարզ ասեմ:

Էտ ՊՈԱԿ-ը, այսինքն պետական կազմակերպությունը հարկատուների փողերով, ինչ որ անհայտ ու անհասկանալի գործընթացով ձեռք ա բերում էտ հդմ-ները: Այսինքն, երբ գործընթացը թափանցիկ ու պարզ չի հավանական ա, որ այդտեղ կամ անարդյունավետ գնում ա եղել կամ որոշները մեջը մտել են, այսինքն փող են կերել: Եթե ես սխալվում եմ, հրապարակեք թե ոնց ա եղել, որ դրանք էտքան թանկ են ստացվել: Բացեք հանրության առաջ ամբողջ գործընթացը:

Ու, երբ մարդիկ դժգոհում են, քանի որ էս պետական կառույցը նախկինի պես «ռեկետի» տրամաբանությունով փորձում ա էտ անարդյունավետ ծախսը, որ մեկ անգամ արդեն հարկատուների գրպանից ա գնացել, մի հատ էլ դնի մասնավորի վզին, հայտնվում ա «թագավորը»:

Ու փոխանակ կառավարության ղեկավարը փորձի սա պարզել ու հաշվետու լինի հանրության առաջ, թե ինչու ա պետությունը թանկ հդմ հանրության վրա սաղացնում, որոշում ա կայացնում, որ խնդիրը կլուծվի հարկատուների հաշվին: Այսինքն բյուջեի մի գրպանից կհանեն փողը, կդնեն մյուս գրպան: Արդյունքում գելերը կուշտ կմնան, ոչխարներն էլ ոնց ոչխար կային ըտենց էլ ոչխար կմնան:
Իսկ հարկատուների փողերը կշարունակվեն մսխվել:

#ՈչԿորզողՀաստատություններին

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս