Գագիկ Միրիջանյանը իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր առավոտյան ծանոթացա այս հրապարակմանը, կոչ եմ անում «Ժամանակ» լրատվական միջոցին անհապաղ հերքել ամբողջովին սուտ և հնարած տեղեկատվություն այլապես իմ կողմից կհետևեն համապատասխան միջոցներ ինձ զրպատելու համար: Այլ լրատվամիջոցներին կխնդրեի սուտ լուրը չտարածեն»:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, թե հունիսին Արմավիրի մարզպետ նշանակված առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը իր պաշտոնավարման ընդամենը 4 ամսվա ընթացքում հասցրել է օգտվել պաշտոնից եւ սեփականություն հետ գցել: