Չի կարելի այսչափ չար ու նախանձ լինել և չգնահատել այն ամենն ինչ արվել է այս տարիների ընթացքում
Այսօր «Ժամանակ» օրաթերթը կրկին իր ռեպերտուարի մեջ էր և կրկին անպատեհ առիթը բաց չթողնելով անդրադարձել էր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող գազալցակայաններին, ինչի կապակցությամբ գրել էր, թե այդ գազալցակայանները պատշաճ կերպով չեն կատարել իրենց հարկային պարտականությունները: Բնականաբար միայն այն հանգամանքը, որ սա «Ժամանակ» օրաթերով էր հրապարակվել, արդեն իսկ առիթ էր մտածելու, որ հերթական բլեֆն է, սադրանքը, որը չի համապատասխանում իրականությունը, ինչը վերստին անգամ փաստվեց, երբ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարությամբ հանդես եկավ և հերքեց այդ սուտ տեղեկությունները:Կոնցեռնի տնօրենը պաշտոնապես հայտարարել է, որ գազալցակայանները պատշաճ կերպով կատարել են իրենց հարկային պարտականությունները և թերթում տեղ գտած տեղեկատվությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի:
Առհասարակ հետևելով «Ժամանակ» օրաթերթի թողարկումների հետագծին հասկանալի է դառնում, որ վերջիններս որդեգրել են դեղին մամուլի գործելաոճը՝ լրատվադաշտը ապատեղեկատվությամբ լցոնելով, մասնավորապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անունը անհարկի շահարկելով:
Անհասկանալի է մնում, թե որքան մարդ պետք է չար ու նախանձ լինի, որ պարբերական «դոզայով» ստեր հորինելով, փորձի ստվերել այն ակնհայտ և մեծամասշտաբ գործունեությունը, որը Գագիկ Ծառուկյանն իրականացրել է տարիներ շարունակ ի շահ պետության և հայ ժողովրդի: Իհարկե ակնհայտորեն երևում է, թե ում ականջներն են թաքնված այս մտածածին պրոցեսի ետևում, բայց պետք է հիասթափեցնենք, քանզի բոլորին էլ հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում այս դեմարշը, և որքան էլ ջանան այն չի կարող երկար կյանք ունենալ և դատապարտված է ձախողման: