ԱԻԲԱ-ի փորձաքննության արդյունքները՝ ՀԲՖ նոր նախագահի ընտրություններ կամ Ա.Գևորգյանի նատուտուզը

Արթուր Գևորգյանի բեմադրությունը բռնացքամարտի ոլորտում շարունակվում է: Որքան դրամա, այնքա էլ սուտ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Արթուր Գևորգյանի գործողությունները միտված են ինչ որ մրցանակ շահելուն: Հավանաբար ուզում է «ստի» մրցանակ ստանա: Պարզապես զարմանալի է այն փաստը, որ մարդ նրա նման շարունակաբար կարող է ստել: 

 

Շարունակական հարցազրույցներ, շարունակական ապատեղեկատվության տարածում: Որքան կարելի է այդ մարդուց հարցազրույց վերցնել և մարդկանց խաբել: Հասկանում ենք, ժամանակին հանրապետությունում իրողությունը այլ էր, համակարգն էր այլ, բայց այժմ նախկինի նման չէ:
Ի՞նչ է արել իր նախագահության տարիների բռնցքամարտի զարգացման համար Արթուր Գևորգյանը: Ոչի՛նչ: Այո ոչինչ, քանի որ բռնցքամարտը ծառայացրել է միայն անձնական շահերի բավարարաման համար: Իսկ այժմ երբ այդ ամենը բոլորին հայտնի է, սկսել է միանձնուհու դեր խաղալ: 

 

Նախկինում դուք ունեիք հովանավոր Ձեր աներ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Նրա հովանու ներքո գործում էիք և բռնցքամարտի համակարգը գործարկում այնպես, ինչպես Ձեզ էր ձեռնտու: Բայց այժմ ոչ մի բռնցքամարտիկ էլ թույլ չի տա նման գործունեության ծավալում: Եվ գիտեք ինչո՞ւ: Քանի որ եկել է ժամանակը, որպեսզի արմատական փոփոխություններ անենք բռնցքամարտի ոլորտում, քանի որ մոտենում է Տոկիո 2020-ին անցկացվող օլիմպիական խաղերը, որտեղ մենք պետք է նվաճենք ոսկե մեդալներ:

 

 

Իսկ Ձեր առկայությունը, որպես Հայաստանի բռնցքամարտի նախագահ մռայլ է դարձնում մեր այդ երազանքները: 
Ձեր շարունակական դատարկաբանություններով այլևս մարդկանց չեք խաբի: Որքան փորձեք հերքլ, միևնույն է ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային միություն) արդեն իսկ անվավեր է ճանաչել Հայաստանի բռնցքամարտի նախագահի ընտրությունները և համապատասխան գրությունը ուղարկել է ինչպես Ձեզ, այնպես էլ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին:

 

 

Եվ այն հայտարարությունները, թե դուք այդ գրությունը չեք ստացել, զրկված են տրամաբանական հիմքից, քանի որ գրության վրա նշված է Ձեր իսկ անունը: 
Ուստի հուսով եմ, որ բանականությունը կիշխի Ձեր անձնական ձգտումների վրա և դուք կդադարեցնեք մարդկանց մոլորության մեջ գցել, ու դատարկ հայտարարություններ անել, քանի դեռ կան լավատեղյակ սպորտասերներ, հանրությանը խաբելը անհույս գործ է, դադարեք դատարկաբանությամբ զբաղվելուց: