13:08
Արա Վարդանյան. «Մեկ բան շատ հստակ և պարզ է, մեր արտաքին քաղաքականությամբ զբաղվողները պետք է հաշվարկեն բոլոր զարգացումները»

Մի քանի օր առաջ հարցում էի արել՝ թե ով կկրի, ԱՄՆ, Իսրայել և Մեծ Բրիտանիան, թե Ռուսաստան, Իրան և Չինաստանը։ Ինչպես և խոստացել էի շարունակեմ այս թեման։

Մեզ ակնհայտորեն փորձում են համոզել փակել Իրանի հետ սահմանը և դա անում են բավականին բացահայտ ձևով։ Այս պահին մենք անշուշտ ունենք բոլոր հնարավորությունները մերժել այդ քայլը մի պարզ տրամաբանությամբ՝ մինչև Թուրքիաի հետ սահմանը փակ է, մենք չենք կարող փակել սահմանը Իրանի հետ։ Եվ այս փաստարկը իրոք շատ տեղին է և ազդեցիկ։ Մի պահ պատկերացնենք, որ ինչ-որ հրաշքով լուծվում է Արցախի հարցը և Թուրքիան բացում է սահմանը։ Ինչե՞նք ասելու այդ ժամանակ։ Իսկ միգուց է Արցախի հարցի շուտափույթ լուծման տարբերակներ որոնող ԱՄՆ-ի ներկայացուցիչները իրականության մեջ հետաքրքրված են ոչ թե Արցախի հարցի լուծումով, այլ շատ ավելի հետաքրքրված են լուծումից հետո սպասվող իրադարձություններո՞վ։ Այս հակամարտության դեպքում իրենց չի հետաքրքրում, թե որ կողմը ինչ կստանա, միայն արդյունք է պետք՝ բաց սահման Թուրքիաի հետ։ Պետք է մտածել և հասկանալ. ու՞ր է այս ամենը գնում և որո՞նք են ետին նպատակները։ Մեկ բան շատ հստակ և պարզ է, մեր արտաքին քաղաքականությամբ զբաղվողները պետք է հաշվարկեն բոլոր զարգացումները։ Անգլերեն ասած՝ Look into the big picture. Այս պահին այսքանը։

 

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս