1868-ի այս օրը ծնվել է պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին:

Ժամանակակիցները վկայում են, որ Քաջազնունին՝ որպես պետական այր, առանձնացել է իր մարդամոտությամբ, պարզությամբ ու, ամենակարևորը, նյութականի ու ընչաքաղցության հանդեպ իր անողոք ու սկզբունքային համոզմունքով:

Ասում են` նրա հագուկապը երբեմն չէր խոսում այն մասին, որ նա հանրապետության վարչապետն է, իսկ արտասահման այցերի ժամանակ նրան տեսնում էին գրեթե նույն հագուստով: