18:12
«Նոր աշխատանք ճարելը նրանց համար հեշտ չի լինելու». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարելի է հասկանալ մարդկանց, որոնք տարիներ շարունակ վարորդներից կայանման համար փող հավաքելով գումար են վաստակել: Նրանք, իհարկե, միլիոնատերեր չեն, չնայած, չի բացառվում, որ իրենց աշխատանքով կերակրել են նաև որոշ միլիոնատերերի: Ցավոտ պրոցես է, ամեն դեպքում, նոր աշխատանք ճարելը նրանց համար հեշտ չի լինելու:

Բայց պետք է հասկանանք, որ առանձին անհատների սոցիալական խնդիրների լուծումը հնարավոր չէ գերադասել օրինականության հաստատմանը, եթե իսկապես ուզում ենք ունենալ նորմալ քաղաք, նորմալ երկիր:
Քաղաքապետը խորհրդակցությունների ժամանակ հաճախ է ասում՝ կա՛մ եկեք վերացնենք բոլոր սահմանափակումները, թույլ տանք անարգել առևտուր անել փողոցում, փող հավաքել կայանման համար, շինություններ կառուցել որտեղ պատահի, կամ՝ եթե որոշել ենք, որ դա ապօրինություն է ու խանգարում է քաղաքի զարգացմանը, պետք է ապահովենք էդ որոշման իրականացումը: Ուրիշ ձև չկա»:

Առաջարկում ենք նաև
Լրահոս