Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան պատրաստակամ է դառնալ հարկատու:
«Վճարիր հարկերդ եւ քնիր խաղաղ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա երեք լեզուներով ու կից հրապարակել մի լուսանկար, որտեղ պատկերված է իր՝ հարկ վճարողի հաշվառման վկայականը:
Դա նշանակում է, որ երգիչը հարկային մարմնում հաշվառվել է որպես հարկ վճարող եւ այսուհետ իր ստացած եկամտի սահմանված մասը փոխանցելու է պետությանը: