Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ավագանին մեծամասնության որոշմամբ 2016 թվականին ընդմիշտ կրճատել է բյուջեում նախատեսված 1 200 000 դրամ պարգևավճարները և ուղղել մանկապարտեզին։ Այս մասին գրված է Սայաթ-Նովա համայնքի ֆեյսբուքյան էջում։
«Լավ օրինակ ենք առաջարկում Ձեզ... Եթե մանկավարժը, զինծառայողը, հաշմանդամը, մանկապարտեզում աշխատող դայակն ու դաստիրակը չունեն 13 -րդ աշխատավարձ, մնացածի մասին խոսք լինել չի կարող»,- ասված է գրառման մեջ։