ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջումգրել է․
«Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի ուշագրավ (տես՝ խայտառակ) փաստ:
1. Գտնվելով Մոսկվայում, ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը և խոսելով Հայաստանի անդամակցության մասին ԵԱՏՄ-ին՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկին բնութագրում է այդ անդամակցությունը որպես սխալ քայլ: Ակնհայտորեն դիտավորյալ հնչեցրած այս գնահատականի մեջ մերկանում են իր պաշտոնավարման օրոք հայ-ռուսական հարաբերությւոններում առաջացած կնճիռները, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք ամիսներ շարունակ, ի պատասխան լսելով քարոզչական սուտ, թե այդ հարաբերությունները առավել լավ են ու ամուր, քան երբևէ:
2. Իսլամական պետության ստեղծումը կապել Օբամայի օրոք Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման հետ նշանակում է ոչինչ չիմանալ և չհասկանալ գեոպոլիտիկայից և տարածաշրջանային զարգացումներից:
3. Դուշանբեի հանդիպումից անմիջապես հետո ուղիղ եթերում հանդիպման արդյունքները ներկայացնող Նիկոլ Փաշինյանին եկել է փոխարինելու բանակցությունների էթիկայից և գաղտնապահությունից խոսացող Նիկոլ Փաշինյանը, որի արդեն երկրորդ հանդիպման մասին (Սանկտ Պետերբուրգ և Դավոս) Հայաստանի հասարակությունը իմանում է օտարերկրյա աղբյուրներից:
Հերթական անգամ համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է և երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց»: