Իրավագետ, «Ապագա երկիր» ՀԿ-ի նախագահ Հմայակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց «ցածր աշխատավարձերը»՝ ըստ Լ. Մակունցի։
ՀՀ նախագահ՝ 1 մլն 322 հզր 800 դրամ:
ՀՀ վարչապետ 1 մլն 256 հզր 660 դրամ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ 1 մլն 190 հզր 520 դրամ:
Սահմանադրական դատարանի նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ու առաջին փոխվարչապետ ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հզր 240 դրամ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ու փոխվարչապետներ 1 մլն 25 հզր 170 դրամ: Մարդու իրավունքների պաշտպան, Գլխավոր դատախազ, Վճռաբեկ դատարանի նախագահ , Հաշվեքննիչ պալատի նախագահ – 992 հզր 100 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ՝ 925 հզր 960 դրամ: Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար – 793 հզր 680 դրամ: Նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ՍԴ դատավորը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, Հատուկ քննչական ծառայության պետը, Բարձրագույն դատական խորհրդի անդամը, Քննչական կոմիտեի նախագահը ամսական ստանում են 793 հզր 680 դրամ։ ԱԺ պատգամավորը, մարզպետը, Քրեակատարողական ծառայության պետը, Փրկարար ծառայության տնօրենը, Ոստիկանության պետի առաջին տեղակալը, Վարչական և Առաջին ատյանի դատարանների դատավորները ստանում են 661 հզր 400 դրամ»։