Հայաստանի Հանրապետության
Գլխավոր դատախազ
պ-ն Ա.Դավթյանին
Պահանջում եմ Ձեր հանձնարարությունը իրավասու մարմիններին իրականացնելու օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական և դատավարական գործողություններ շտապ պարզելու համար, թե արդյոք Զ.Մեջլումյանը հեռախոսազանգեր և հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱՆ կից գործող Ներման հանձնաժողովի անդամների հետ, որից հետո հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն Մ.Ենոքյանին ներում շնորհելու համար, բացի այդ պարզել նաև, թե արդյոք մարդասպան ամուսնու հետ ունենում է ավելի մեծ թվով երկարատև տեսակցություններ, քան թույլատրված է օրենքով, արդյոք կազմակերպել է նաև իր ամուսնու կողմից ՔԿՀ պայմաններում ինտերնետ կապի հասանելիությունը և այլն:
Նշված և հնարավոր այլ հանցավոր արարքները պարզելուց հետո մեղավոր անձանց կանչել քրեական պատասխանատվության:
Հարգանքով՝
Նարեկ Մալյան
22 հունվարի 2019թ.