Ռուբեն Շուխյանի գրառումը. «Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը, ով իր կյանքը նվիրեց հայ որբացած մանուկներին:
Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ամսագրի 1925 թվականի սեպտեմբերյան համարի շապիկին պատկերված է Մարիա Յակոբսենը՝ «Թռչնոց բույն» որբանոցի հայ որբերի հետ:
Երբ քեմալական կառավարությունը, գալով իշխանության, Թուրքիայից վտարեց բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները, Յակոբսենը զրկվեց այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և ստիպված էր տեղափոխվել Լիբանան՝ կրկին զբաղվելով որբահավաքությամբ։ 1922-ին Սայդայում՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ջանքերով բացվեց «Թռչնոց բույն» որբանոցը, որտեղ սկսեց աշխատել Մարիա Յակոբսենը։ 1928-ին որբանոցը փոխադրվել է Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը։ Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբերի, արժանացել է «Մամա» անվանը։ Մարիա Յակոբսենը մահացավ 1960-ին և իր ցանկության համաձայն թաղվեց «Թռչնոց բույն» որբանոցի բակում»։