Աժ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
1.Պետական աշխատողներին պարգևավճարների տրամադրման ընդունված ձևը, պրակտիկան պետք է փոխվի. պարգևավճարներ պետք է տրվեն աշխատանքի արդյունքի հիման վրա, ինչը պետք է չափվի հստակ չափանիշներով և լինի աշխատակցի խրախուսման միջոց: Կառավարությունը պետք է մշակի չափորոշիչներ ու ներդնի այս մեխանիզմը:
2. Իմ աշխատանքի կազմակերպման համար նոր մեքենա, նոր կահույք, նոր տեխնիկա և այլ նոր իրեր չեն գնվել և ես չունեմ նման պահանջներ: Ինձ լիովին բավարարում են եղած աշխատանքային պայմանները: Միակ ցանկությունս է, որ իմ աշխատանքային տարածքը լինի բավարար ներկայանալի՝ Ազգային ժողովում հյուրեր ընդունելու համար: Եղած իրերն էլ անհարժեշտության դեպքում ոչ թե կփոխարինվեն նորով, այլ՝ կվերանորոգվեն:
3. Լիագումար նիստերի դահլիճում միատեսակ քվեարկությունը շատ բնական է քաղաքական թիմի համար, քանի որ հիմնական քննարկումներն ու բանավեճերը տեղի են ունենում դրանից առաջ՝ խմբակցությունում ու հանձնաժողովներում: Խմդրում եմ բոլորին առավել ուշադիր հետևել խմբակցություններում ու հանձնաժողովներում տեղի ունեցող քննարկումներին:
4. Համագործակցելու եմ առանց բացառության բոլոր լրատվամիջոցների բոլոր լրագրողների հետ: Ստեղծելու եմ պայմաններ արդյունավետ աշխատանքի համար և շատ ավելի հաճախ եմ մասնակցելու ճեպազրույցների, քանի որ արագ ու հստակ տեղեկությունների հաղորդումները շատ կարևոր են անխափան կապի համար: