127 կողմ ձայնով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անկեղծ շնորհակալ եմ եւ անչափ տպավորված եմ խորհրդարանից ՝ վստահության նման բարձր քվե ստանալու համար։ Ես երկար խոսել չեմ սիրում. ընդամենն ասեմ, որ աշխատելու եմ նվիրումով եւ սիրով: Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, ում իրավունքը կլինի ոտնահարված, կարող է վստահ լինել, որ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դռները բաց են լինելու յուրաքանչյուրի համար։ Իմ գլխավորած հանձնաժողովը լինելու է հանրային բաց հարթակ, որտեղ մենք քննարկելու ենք ամենասուր եւ հանրային հնչեղություն ունեցող ամենահրատապ հարցերը։ Այս հանձնաժողովը դառնալու է ձեզանից յուրաքանչյուրի հանձնաժողովը»։